«Հախվերդյան-Շինմոնտաժ»ԲԲԸ-ն իր ոլորտում հանդիսանում է ամենախոշոր կազմակերպություններից մեկը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին` նախկին Հայարդմոնտաժ ընկերության հիմքի վրա, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1960-ական թվականներից: Խորհրդային միության փլուզումից հետո կազմակերպությունը չի մատնվել անգործության, 1991թ.-ին սեփականաշնորհվել է Վիլիկ Հախվերդյանի կողմից և վերանվանվել «Հախվերդյան-Շինմոնտաժ» ԲԲԸ:
Ընկերությունը առաջին անգամ հայկական շուկա է ներմուծել նոր տեխնոլոգիաներով արտադրված շենքերի ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտ պանելներ, դռների, պատուհանների և ապակեպատ ֆասադների ալյումինե պրոֆիլներ, պոլիկարբոնատե թերթեր, տարբեր նշանակության չժանգոտվող պողպատյա թիթեղներ և խողովակներ և մի շարք այլ ապրանքներ որոնք նոր շունչ տվեցին շինարարության մի շարք ոլորտներին:
Ընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է ավելի քան 7000 տեսակի ապրանքներ և նյութեր:

«Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի կազմակերպությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում որոնցից են` SARAY ALUMINIUM (Թուրքիա), MARGA CIPTA (Ինդոնեզիա), ALCAN (Գերմանիա), MACROLUX (Շվեյցարիա), ALUSEL (Թուրքիա), PALRAM (Իսրայել), PLASTILUX (Ռուսաստան) և այլն : Ընկերությունը համագործակցում է նաև այլ կազմակերպությունների հետ` RITRAMA (Մեծ Բրիտանիա) MACO(Ավստրիա), NUDEC (Իսպանիա), DERFLEX (Չինաստան), SINAX (Թուրքիա) և այլն:
«Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը սկսած 1991- թվականից մասնագիտացված է դռների, պատուհանների, ապակեպատ ֆասադների, բազրիքների, գովազդային վահանակների և տառերի, ապակյա կոնստրուկցիաների, արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների պատրաստման մեջ: